National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.04.2019
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները` խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանն ապրիլի 12-ին հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլոբալիզացիայի եւ մարդու իրավունքների բաժնի ղեկավար Մադդալենա Նեգլիայի, Արեւելյան Եվրոպայի երկրների գծով պատասխանատու Իլյա Նուզովի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանի եւ խորհրդական Մայա Բարխուդարյանի հետ:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը նախաձեռնել են համատեղ ծրագիր, որի նպատակն է իրականացնել հետազոտություն «Բիզնեսի եւ մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների կիրառումը Հայաստանում»՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության ոլորտի ազդեցություններին:

Քննարկվել են հանքարդյունաբերական գործունեության եւ մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքին, մարդու առողջության վրա ազդեցության գնահատմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: Կարեւորվել են ոլորտում արդարադատության մատչելիության ապահովման, ազդակիր համայնքների բնակչության պատշաճ իրազեկման, տնտեսական եկամուտների արդարացի եւ հավասարաչափ բաշխման, ծախս-օգուտ գնահատման մեխանիզմները: Մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական դաշտում նշված հարցերի կարգավորումներին:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն անդրադարձել է երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներին: Նշվել է, որ իրականացվող հետազոտության շրջանակում կազմակերպվելու են նմանատիպ հանդիպումներ նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ՝ արտացոլելու դաշտում տիրող առկա իրավիճակը եւ համապատասխան շահագրգիռ կողմերի առջեւ ծառացած մարտահրավերները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am